ՀԲՄ-ն հորդորել է «չփորձել խաղալ հասարակական սպասումների հետ»
13.05.2020 | 09:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԲՄ

ՀԲՄ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Հարկ ենք համարում մեկ անգամ եւս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց եւ համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։
Ըստ այդմ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազ․ ֆիզիկական անձանց եւ 15 հազ․ իրավաբանական անձանց:
Բացի այդ, առեւտրային բանկերը ներգրավված են նաեւ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում եւ օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։
Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։
Անդրադառնալով կազմակերպված ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ եւս տեղեկացնել, որ վարկատու եւ վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ եւս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետեւանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»։
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: