ՀԲ. 2020թ. նավթի միջին գինը կկազմի $35 մեկ բարելի դիմաց

27.04.2020 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #կանխատեսում
Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2020թ. նավթի միջին գինը կնվազի 43%-ով եւ կկազմի $35 մեկ բարելի դիմաց:

Ինչպես նշված է ՀԲ «Ապրանքահումքային շուկաների հեռանկարները» զեկույցում, ընդհանուր առմամբ էներգակիրների միջին գները՝ հաշվի առնելով բնական գազն ու ածուխը, այս տարի կնվազեն 40%-ով, սակայն հաջորդ տարի «կանխատեսվում է զգալի վերականգնում»:


Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին, ապա ՀԲ կանխատեսմամբ՝ 2020թ. գյուղմթերքի համաշխարհային գները կայուն կմնան, «քանի որ արտադրության ծավալներն ու սննդամթերքի հիմնական տեսակների պաշարները գտնվում են ռեկորդային բարձր մակարդակում»:
Դիտում՝ 3073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW