Fitch-ը Երեւանի կանխատեսումը «բացասականի» է փոխել

20.04.2020 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #Երեւան
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը Երեւանի` արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «Կայուն»-ից փոխել է «Բացասական»-ի եւ հաստատել վարկանիշները «BB-» մակարդակում:

«Չնայած Երեւանի վերաբերյալ ունեցած վերջին տվյալները կարող են ցուցանիշների վատթարացման մասին չվկայել, սակայն եկամուտների եւ ծախսերի պրոֆիլների էական փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանային ֆինանսական ոլորտում, եւ իրավիճակը, ամենայն հավանականությամբ, կվատթարանա առաջիկա ամիսներին՝ տնտեսական ակտիվության թուլացման եւ կառավարության կողմից ներդրվող սահմանափակումների պահպանման կամ ընդլայնման ֆոնին»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում:


Նշվում է նաեւ, որ Fitch-ի վարկանիշներն իրենց բնույթով ուղղված են ապագային: Գործակալությունը կհետեւի ոլորտի իրադարձություններին եւ կներառի համապատասխան որակական եւ քանակական ճշգրտումներ՝ բազային եւ վարկանշային սցենարներում` ելնելով սպասվող ցուցանիշներից եւ առանցքային ռիսկերի գնահատումից:
Դիտում՝ 3796

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW