ՊԵԿ-ը՝ trade.gov.am կայքից օգտվելու մասին

25.03.2020 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել trade.gov.am կայքից օգտվելու մասին:

«ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ trade.gov.am կայքից օգտվելու ծածկանուն եւ գաղտնաբառ ստանալու համար, տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն դիմել trade@customs.am էլեկտրոնային փոստի հասցեով՝ ներկայացնելով անձնագիր եւ լիազորագիր:

Պետական եկամուտների կոմիտեն իրավիճակի կարգավորման դեպքում հանդես կգա նոր հայտարարությամբ»,- նշել են ՊԵԿ-ում:
Դիտում՝ 3951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW