ՏՄՊՊՀ. Առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա

24.03.2020 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #ալկոգել
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր հայտնել է, որ պարենային եւ ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պաշարների խնդիր այս պահին չկա:

«Լարսը եւս բաց է, եւ բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չունենք: Այսինքն՝ խուճապահար գնումների անհրաժեշտություն չկա»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը:

Նրա խոսքով՝ այս պահին առեւտրային բոլոր խոշոր կետերում գնումներն անկում են ապրել.

«Մեծ ծավալի գնումներ կատարելուց հետո հակառակ պրոցեսն է տեղի ունենում»:

Գեղամ Գեւորգյանը նշել է, որ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գները շատ չնչին՝ մի քանի դրամով ավելացել են դոլարի փոխարժեքի տատանման պատճառով։ Այդ ամենը ալկոգելի գնի վրա չի ազդել.

«Այս պահին դեղատնային խոշոր ցանցերում, ինչպես նաեւ արտադրողների մոտ առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ, ինչ եւս պայմանավորված է կորոնավիրուսի տարածման սկզբնական օրերին մեծ ծավալի գնումներով»:

Ինչ վերաբերում է բանջարեղենի ու մրգերի գների բարձրացմանը՝ նա հավելել է, որ սա նաեւ կապված է սեզոնի հետ.

«Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը»:
Դիտում՝ 787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW