“Փոստբանկը” կդառնա “բանկ բոլորի համար”, հայտարարել է “Հայփոստի” գլխավոր տնօրենը
12.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 12 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Փոստբանկը”, որի հիմնադիրն է լինելու “Հայփոստ” ՓԲԸ-ն, կդառնա Հայաստանի ողջ տարածքում ֆինանսական ծառայությունների լայն շրջանական մատուցող կառույց:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր` հանդես գալով “Հայփոստի” աշխատակիցների հետ հանդիպմանը, հայտարարել է Հանս Բոոնը:
Նա հայտնել է, որ “Փոստբանկը” նաեւ տրամադրելու է ապահովագրական ծառայություններ: Բոոնի խոսքերով, “Փոստբանկը” որակապես կտարվբերվի Հայաստանում գործող մյուս բանկերից նրանով, որ կդառնա “բանկ բոլորի համար”, որի ծառայություններից օգտվելը կլինի հարմար եւ մատչելի բոլոր քաղաքացիների համար:
“Հայփոստ” ընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ունի 891 փոստային բաժանմունք, ինչն 9 անգամ ավելի շատ է, քան մեր գլխավոր մրցակից` “ՎՏԲ-Հայաստանի” բանկի մասնաճյուղերի քանակը”, - հայտարարել է Հանս Բոոնը, նշելով, որ դա հնարավորություն կտա օգտվել բանկային ծառայություններից նույնիսկ այն մարդկանց, ովքեր երբեք դրանցից չեն օգտվել:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: