Հայաստանն ու Իրանը կարող են որոշ հումքատեսակներ շրջանառել

18.03.2020 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Հայաստան #կորոնավիրուս
Այսօրվանից Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանվում են որոշակի բացառություններ՝ երկու երկրների միջեւ տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների եւ դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը Հայաստանի եւ Իրանի միջեւ:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի եւ կամուրջի միջեւ գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Դիտում՝ 899
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW