Ericsson-ն ու “ԱրմենՏելը” նոր սերնդի կոնվերգենտ ցանցի կառուցման պայմանագիր են կնքել

08.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ericsson-ն ու “ԱրմենՏելը” IP Multimedia Subsystem (IMS) որոշման հիմքի վրա նոր սերնդի կոնվերգենտ ցանցի կառուցման պայմանագիր են կնքել:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Ericsson ընկերությունում, նոր ցանցի կառուցումից հետո “ԱրմենՏելը” կկարողանա իր բաժանորդներին առաջարկել կոնվերգենտ ծառայություններ, որոնց մուտքը կիրագործվի ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային կապի ցանցերից:

Պայմանագրի համաձայն, Ericsson-ը կփոխարինի “ԱրմենՏելի”` այլ արտադրողների կողմից մատակարարված ֆիքսված կապի ենթակառուցվածքը:

Պայմանգրի համաձայն, Ericsson-ը IMS-ի հիման վրա կովերգենցիոն ծառայություններ մատուցելու նպատակով կապահովի այնպիսի IP-հիմքերի եւ առդիրների համակարգային ինտեգրումը, ինչպիսիք են IP-հեռախոսակապը ու մասնավոր եւ կորպորատիվ պատվիրատուների համար նախատեսված մուլտիմեդիա ծառայությունները:

IMS կոնցեպցիան, որը միասնական all-IP-ցանցում բջջային եւ ֆիքսված կոնվերգենտ ցանցերի միաձուլում է, լայնաշերտ ինտերնետային մուտքի ծառայությունների ճկուն տրամադրում է ապահովում:

“Մենք ուրախ ենք, որ Ericsson-ի հետ բջջային համակարգերի ոլորտում մեր երկարաժամկետ համագործակցությունը գործընկերության զարգացման համար հիմք ծառայեց այնպիսի հեռանկարային ուղղությունում, ինչպիսիք են բջջային եւ ֆիքսված կապի կոնվերգենտ ցանցերը, որոնցում մենք հսկայական հեռանկար ենք տեսնում”,- ասել է “Վիմպելկոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման հարցերով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

Ericsson-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Զորան Լուկովիչն ասել է, որ “մենք պարծենում ենք, որ այս լայնածավալ եւ իննովացիոն նախագծում դարձել ենք “ԱրմենՏելի” գործընկերը, որը, ես վստահ եմ, ամուր հիմք կդնի Ericsson-ի հետ կոնվերգենտ ցանցերի հետագա զարգացման համար”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW