Չինաստանի տնտեսական ցուցանիշներն ամենավատն են 30 տարվա մեջ

16.03.2020 | 12:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #տնտեսություն #կորոնավիրուս
Ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրության անկումը Չինաստանում ամենալուրջն է եղել վերջին 30 տարվա մեջ:

Այս մասին գրում է RBC-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ըստ վիճակագրության՝ հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրությունն անկում է ապրել 13,5%-ով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դեկտեմբերին, երբ երկրում դեռեւս չկային կորոնավիրուսով հիվանդացած մեծ թվով մարդիկ, այդ ցուցանիշն աճում էր 6,9%-ով:

Ինչպես նշում է Reuters-ը, վիճակագրային ցուցանիշների անկումը սպասվածից ավելին էր: Ամենամեծ խնդիրներն ի հայտ են եկել, մասնավորապես, առեւտրի (20,5% անկում) եւ հիմնական կապիտալում ներդրումների (24,5% անկում) ոլորտներում:
Դիտում՝ 3197

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW