«Զվարթնոց»-ն աշխատում է բնականոն հունով

16.03.2020 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զվարթնոց» #կորոնավիրուս
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում եւ ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։

«Միեւնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում եւ ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղեւորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում:

Չվերթների հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար օդանավակայանը հորդորում է դիմել չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետեւել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին:
Դիտում՝ 1265

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW