Հայբիզնեսբանկը հորդորում է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից

13.03.2020 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #անկանխիկ վճարումներ
Հայբիզնեսբանկը հայտարարություն է տարածել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու առնչությամբ:

Հայտարարության մեջ ասված է.

«Բոլորիս համար չափազանց կարեւոր է մեր ընտանիքի եւ հարազատների առողջությունը: Հայբիզնեսբանկի մեծ ընտանիքի մասն են կազմում ինչպես աշխատակիցները, այնպես էլ գործընկերներն ու հաճախորդները:

Հայբիզնեսբանկը քայլեր է ձեռնարկել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:

Հայբիզնեսբանկն ապահովել է բանկի գլխամասային գրասենյակն ու մասնաճյուղերի բոլոր տարածքներն ախտահանող լուծույթներով եւ վարակի տարածումը կանխարգելող այլ անհրաժեշտ նյութերով: Տեղադրվել են ձեռքերի ախտահանիչ սարքեր: Ավելացվել է առավել հաճախ օգտագործվող մակերեսների ախտահանման հաճախականությունը: Հայբիզնեսբանկը հետաձգել է գործուղումները, ինչպես նաեւ մի շարք ներքին միջոցառումների կազմակերպումը:

Մենք միշտ սպասում ենք Ձեզ Հայբիզնեսբանկում: Սակայն Ձեր առողջությունը պաշտպանելու համար ցանկալի է հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից եւ առցանց բանկային ծառայություններից:

Եթե վերջերս եք վերադարձել արտասահմանյան ուղեւորությունից, խնդրում ենք հետաձգել Ձեր այցը բանկ` առնվազն երկու շաբաթ: Այնուամենայնիվ, եթե այցը հնարավոր չէ հետաձգել, խնդրում ենք բանկի բաժանմունքներում պահպանել Ձեր եւ մյուսների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ:

Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս իրավիճակը: Բանկային ծառայություններից օգտվելու առումով լուծումները պարզ են: Հնարավորինս զե՛րծ մնացեք կանխիկ դրամական միջոցների օգտագործումից: Հնարավորինս զե՛րծ մնացեք կանխիկ դրամական միջոցներով վճարումներ կատարելուց:

Օգտագործե՛ք Հայբիզնեսբանկի քարտը որպես վճարման միջոց: Օգտվեք Հայբիզնեսբանկի Ինտերնետ բանկինգ եւ #MobileBanking ծառայություններից, որոնք թույլ են տալիս կատարել տասնյակ բանկային գործառնություններ պարզ, հարմար եւ արագ՝ առանց բանկ այցելելու:

Եթե ունեք հրատապ հարցեր, կարող եք դիմել Հայբիզնեսբանկի զանգերի կենտրոն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Զանգերի կենտրոնին կարող եք միանալ +374 10 59 20 19, +374 10 59 20 20, +374 60 37 25 00 հեռախոսահամարներով:

Հետեւե՛ք մեզ Հայբիզնեսբանկի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում»:
Դիտում՝ 2014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW