ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հայտնել է, որ 2019-ին իրականացված 277 ստուգման արդյունքում 195 տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց տրվել է համապատասխան ընթացք:ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվել է նաեւ օրենսդրական փոփոխություններից հետո բենզալցակայաններում եւ գազալցակայաններում առանց տնտեսավարողներին նախապես ծանուցման չափագիտական կանոնների եւ նորմերի նկատմամբ իրականացված ստուգումների արդյունքները։ Ըստ ռիսկայնության աստիճանի այս տարի եւս առավել թիրախային են համարվում ավտոմոբիլային բենզինի եւ դիզելային վառելիքի, ԱԳԼՃԿ-ների, հեղուկացված ածխաջրածնային գազերի, չափումների միասնականության ապահովման, խաղալիքների, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանքների ոլորտները: Tweet Դիտում՝ 3019