ԿԲ նախագահը կմասնակցի Նիդեռլանդների բանկի կազմակերպած համաժողովին
27.02.2020 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը կմասնակցի Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորությունների եւ առկա մարտահրավերների վերաբերյալ բարձր մակարդակի համաժողովին, որին մասնակցելու են ԱՄՀ/ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի անդամ-երկրների կենտրոնական/ազգային բանկերի ղեկավարները, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում, մասնավորապես, կքննարկվեն տնտեսության եւ ֆինանսական համակարգի վրա էներգիայի փոխակերպման ազդեցությանը, մարտահրավերներին եւ ստեղծվող հնարավորություններին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում Արթուր Ջավադյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա գործընկեր կառույցների եւ այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: