Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) հետազոտության համաձայն՝ 2019-ին 2018-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6,8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: «Իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: 2019-ին վաճառվել է նաեւ 2018-ին արտադրված արտադրանքը: Արտահանման ծավալներն աճել են 14,4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0,2%-ով՝ որոշակիորեն կապված նաեւ ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական եւ իրաքյան շուկան, ոչ թե ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16,2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21,1%-ով»,- նշել են ՏԶՆԿ փորձագետները: Ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: 29.01.2020 | 13:02 Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են 13%-ով 2019-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերն ավելացել են 35,1%-ով՝ կազմելով շուրջ 57 մլրդ դրամ: 2019-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մեկ այլ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է:«Եթե հաշվի առնենք 2020-2023-ին ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից:Ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է»,- ամփոփել է ՏԶՆԿ-ն: Tweet Դիտում՝ 2131