Քննարկվել է գործարար միջավայրի բարելավումը

12.02.2020 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #«Գործարարություն 2020»
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու տեսանկյունից կարեւոր են միջազգային հեղինակություն վայելող զեկույցների գնահատականները:

Փետրվարի 11-ին Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» զեկույցին, որտեղ Հայաստանը 190 երկրների շարքում 47-րդն է։


Ըստ «Գործարարություն» զեկույցի եզրահանգումների՝ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի բարեփոխումներ է իրականացրել սեփականության գրանցման, հարկերի վճարման, արտաքին առեւտրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման ոլորտներում։

Կառավարությունում նշել են, որ չնայած այս ամենին՝ «Գործարարություն 2020» զեկույցում Հայաստանի դիրքը հետընթաց է գրանցել 2019-ի զեկույցի համեմատ: Սրա հիմնական պատճառներից է «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցիչի դիրքի անկումը (դիրքը 51-ից դարձել է 120), ինչը պայմանավորված է ՀԲ գնահատման մեթոդաբանության փոփոխությամբ։ Բացի այդ, Հայաստանի դիրքը բավական ցածր է «Շինարարական թույլտվություններ» եւ «Պայմանագրերի կիրարկում» ցուցիչներով:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ միջոցառումների իրականացման գործում գերատեսչությունները պետք է առավել ուշադիր ու հետեւողական լինեն, իսկ ովքեր ոչ օբյեկտիվ պատճառներից ելնելով կդանդաղեն ու աշխատանքները չեն կատարի, պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Դիտում՝ 1880
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW