IDBank. Բարի գալուստ բանկային նոր մշակույթ

07.02.2020 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Մհեր Աբրահամյան #Կարեն Նալբանդյան
IDBank-ը Հյուսիսային 6 հասցեում բացել է իր ֆլագմանյան գրասենյակը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում. այստեղ մեկտեղված են մի շարք ծառայություններ, որոնք հաճախորդները հաճախ ստիպված են լինում փնտրել տարբեր վայրերում։

«Երեւանի սրտում գտնվող գրասենյակում այսուհետ կարելի է կատարել բանկային գործառնություններ, օգտվել Privilege banking-ի ծառայություններից, ստանալ իրավաբանական անձանց մատուցվող ծառայություններ հատուկ առանձնացված սրահում, CoffeeShop Company-ի Espress It սրճարանում վայելել իսկական սուրճ կամ համտեսել համեղ ուտեստներ, իսկ անհրաժեշտության դեպքում աշխատել  coworking-ում»,- ասված է հաղորդագրությունում:

Մհեր Աբրահամյանը

«Մենք ստեղծում ենք բանկային նոր մշակույթ. սա է մեր այսօրվա միջոցառման խորհուրդը։ IDBank-ի նոր՝ «Կենտրոն» մասնաճյուղի տարածքում փորձել ենք միավորել այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեր հաճախորդներին։ Հենց դա է մեր պատկերացմամբ ենթադրում ժամանակակից բանկինգը՝  հաճախորդին տրամադրել սպասարկման, գործունեության, ժամանցի լավագույն պայմանները։ Այդ ամենն իրագործել ենք մեր գործընկերների հետ եւ կրկին համատեղ պատրաստվում ենք էլ ավելի կատարելագործել այս կենտրոնում առաջարկվող ծառայությունները»,- նշել է բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ Կարեն Նալբանդյանը

«Մենք ստեղծել ենք հաճախորդամետ ոճ, հայեցակարգ, որը խորհրդանշում է բանկային նոր մշակույթը՝ ամեն ինչ հաճախորդի շուրջ եւ հաճախորդի համար։ Պարզ է, որ միայն բանկային ծառայությունները չեն բավարարում ժամանակակից մարդու պահանջներին․ այդ է պատճառը, որ մենք գործընկերների հետ ստեղծել ենք ժամանակակից կյանքի ռիթմին ու պահանջներին համապատասխան մի կենտրոն, որում մեր հաճախորդները ծախսելով նվազագույն ժամանակ՝ կստանան առավելագույն ծառայություններ՝ օրինակ կարող են օգտվել բանկային ծառայություններից՝ միաժամանակ սրճարանում կազմակերպելով իրենց ընդմիջումը, կամ աշխատել idworking-ում եւ օգտվել մյուս գործընկերների ծառայություններից առանց ժամանակ վատնելու խցանումների վրա։ Մի խոսքով, մենք ստեղծում ենք էկո համակարգ, որը թույլ կտա մեր հաճախորդներին օգտվել տարբեր ծառայություններից հեշտ, արագ ու արդյունավետ։ Հենց դրանով է այս կենտրոնը եզակի իր տեսակի մեջ։ Ի դեպ, ստացվել է ավելի լավ, քան մենք սպասում էինք, եւ այն փաստը, որ նման կենտրոն չկա ամբողջ տարածաշրջանում, մեզ ավելի է ուրախացնում»,- նշել է բանկի բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

Բանկում նշել են, որ առաջին հարկում գործող նորարար, ժամանակակից դիզայնով մասնաճյուղն աշխատում է 9։15-ից 22։00-ը՝ դրանով իսկ բավարարելով շատ հաճախորդների պահանջը։ Այստեղ՝ մասնաճյուղին կից, բանկի գործընկերները տրամադրում են հավելյալ ծառայություններ՝ CofeeShop Company-ի Espress It սրճարանում հաճախորդները կարող են համատեղել հաճելին օգտակարի հետ։

Շենքի -1 հարկում գործելու է coworking, որտեղ բացի յուրահատուկ դիզայնից եւ հաճելի մթնոլորտից, ստեղծված են բոլոր պայմանները արդյունավետ աշխատանքի համար։


Հյուսիսային 6-ի «Կենտրոն» մասնաճյուղում առանձնացված սրահներում կսպասարկվեն նաեւ իրավաբանական անձիք ու Privilege Banking-ի հաճախորդները։

«Արտոնյալ ծառայությունների բաժնից՝ Privilege banking-ից, ի դեպ, այսուհետ կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք ձեռք կբերեն հայաստանյան շուկայի համար նոր՝ Visa Signature քարտը, որի շնորհանդեսը եւս իրականացվել է բացման արարողության շրջանակում՝ Visa միջազգային համակարգի Կովկասի տարածաշրջանի ղեկավար Քրիստինա Դորոսի մասնակցությամբ։


IDBank-ի «Կենտրոն» մասնաճյուղը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։15-22։00, շաբաթ օրը՝ 10։00-ից 16։00-ը, idworking-ը կաշխատի ամեն օր՝ ժամը 10։00-2։00-ը, իսկ Espess It սրճարանը շուտով պատրաստ կլինի ընդունել իր հաճախորդներին շուրջօրյա»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 18117
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW