2019թ. տարեվերջի արդյունքներով՝ Evocabank-ն արձանագրել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճ:Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 165.1 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 27%-ով։Բանկի վարկային պորտֆելն աճել է 28%-ով՝ կազմելով 101.6 մլրդ դրամ։Բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 34%-ով՝ կազմելով 135.5 մլրդ դրամ, ընդ որում՝ բանկի հաճախորդների նկատմամբ ժամկետային եւ ցպահանջ պարտավորություններն աճել են 35%-ով՝ կազմելով 100.1 մլրդ դրամ, որը 26 մլրդ դրամով ավելի է տարեսկզբի համեմատ:Տարեվերջի արդյունքներով Evocabank-ն ապահովել է 1.74 մլրդ դրամ զուտ շահույթ, նախորդ տարվա ցուցանիշից 59%-ով ավել:Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմել է 33․7 մլրդ դրամ՝ 3.7 մլրդ դրամով ավել, քան Կենտրոնական բանկի պահանջն է։Evocabank-ի ընդհանուր կապիտալի համարժեքությունը 21% է՝ 9%-ով ավելի, քան Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշը։Բանկի ընդհանուր իրացվելիության ցուցանիշը 21.9% է՝ պահանջվող նվազագույն 15%-ի փոխարեն, իսկ ընթացիկ իրացվելիությունը 142.6% է՝ պահանջվածից շուրջ 2.5 անգամ ավելի։Բանկի իրավաբանական եւ ֆիզիկական անձ ակտիվ հաճախորդների թիվն աճել է 66%-ով, իսկ բանկի կողմից թողարկված քարտերի թվաքանակն աճել է 83%-ով՝ գերազանցելով 120,000-ը:«Evocabank՝ Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում 3-րդ տարին անընդմեջ՝ ըստ Global Finance հեղինակավոր ամսագրի»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6781