Վարչապետը կարեւորել է CARD-ի գյուղատնտեսական ծրագրերը

20.01.2020 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #CARD
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամում ծանոթացել է իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին:

Նիկոլ Փաշինյանին տեղեկացվել է, որ CARD-ում ծրագրերը հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության եւ վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության եւ պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաեւ ջերմատնային արտադրությանը։

CARD-ը համակարգում է Հայաստանում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոն, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնելու համար։

Վարչապետը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարեւորել գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները:

Կառավարության ղեկավարն էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով:
Դիտում՝ 1680

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW