«Երազ» մանկական կենտրոնում գործող՝ Mothercare Armenia-ի սրահները (Ազատության 27/3 եւ Հանրապետության 51-53) փետրվարից կվերափոխվեն իտալական United Colors of Benetton ապրանքանիշի սրահների: «Հայաստանում մի շարք եվրոպական ապրանքանիշեր ներկայացնող «Երազ» մանկական կենտրոնի եւ բրիտանական Mothercare ապրանքանիշը ներկայացնող ընկերության միջեւ համագործակցությունը դադարեցվում է վերջինիս ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով»,- Banks.am-ին տեղեկացրել է «Երազ» մանկական կենտրոնի մարքեթինգի ղեկավար Մարիամ Բալադյանը: 13.01.2020 | 17:31 Mothercare-ը փակում է իր խանութները, այդ թվում՝ Երեւանում Միաժամանակ, «Երազ» կենտրոնը կնքել է պայմանագիր, որով ստացել է իրավունք՝ ներկայացնելու եւս մեկ հայտնի եվրոպական ընկերության ապրանքանիշը Հայաստանում՝ իտալական United Colors of Benetton-ը: «Շատ շուտով մեր համաքաղաքացիները հնարավորություն կունենան ընտրել եւ գնել Benetton-ի սրահում ներկայացված ապրանքանիշի հագուստը՝ նախատեսված նորածիններից մինչեւ դեռահասների համար»,- հայտնել է մեր զրուցակիցը:Նա հավելել է, որ հաճախորդների՝ «Երազ» մանկական կենտրոնի բոնուս քարտերը նույն կերպ շարունակելու են կիրառվել նոր ապրանքանիշների համար: Սրա վերաբերյալ առաջիկա օրերին պաշտոնական հաղորդագրությամբ կտեղեկացվի հաճախորդներին:Banks.am-ը հիշեցնում է, որ Mothercare ապրանքանիշն օրերս փակել էր իր բոլոր խանութները, այդ թվում՝ Երեւանում: Tweet Դիտում՝ 2776