Mothercare-ը փակում է իր խանութները, այդ թվում՝ Երեւանում

13.01.2020 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mothercare
Մայրական եւ մանկական խնամքի աշխարհահռչակ Mothercare բրիտանական բրենդը հունվարի 12-ի դրությամբ փակել է իր բոլոր՝ 79 խանութները Մեծ Բրիտանիայում:

Խանութների փակման մասին հայտարարել են նաեւ ընկերության հայաստանյան մասնաճյուղերը:

«Mothercare կազմակերպության գործունեության դադարեցման պատճառով փակվում են նաեւ բրենդի հայաստանյան մասնաճյուղերը: Գնումներ կարող եք կատարել ԵՐԱԶ-ի սրահներում (Ազատության 27/3 եւ Հանրապետության 51-53): Բաղրամյան 53 խանութ-սրահն արդեն փակվել է»,- ասված է Mothercare Armenia-ի հայտարարության մեջ:

Հունվարի 12-ից հայաստանյան մասնաճյուղերում [որոնք դեռ բաց են] հայտարարված է 80% լիկվիդացիոն զեղչ:

Mothercare Armenia-ի ֆեյսբուքյան էջն իր հետեւորդներին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկայում կգործի նոր բրենդ:

Այս կապակցությամբ Banks.am-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Mothercare Armenia-ից:

Նշենք, որ ապրանքանիշը Հայաստանում գործում էր 2007-ից:

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ 59 տարվա պատմություն ունեցող կազմակերպության փակումը պայմանավորված է ֆինանսական անբավարար ցուցանիշներով:
Դիտում՝ 7095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW