Գործարար համայնքը կառավարության թիվ մեկ դաշնակիցն է, ասել է վարչապետը
27.12.2019 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն









«Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ:
Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են եւ 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի եւ նրա ժողովրդի համար»,- գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ նշել է վարչապետը:
Նրա խոսքով՝ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ իրենց առաջարկած «հարստացեք եւ հարստացրեք» կարգախոսի իրականացումը Հայաստանում լինի իրականանալի:
«Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ի պատասխան գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետեւ հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք եւ որում համոզված ենք, հետեւյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանի առաջ»,- ասել է վարչապետը:
Նա համոզմունք է հայտնել, որ 2020-ը կլինի օրինական աշխատանքի տարի:
«Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձեւավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ եւ հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: