Երեւան, 21 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանում կարելի է կազմակերպել ռուսական “Լադա” ավտոմեքենաների արտադրություն, այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի մեքենաշինարարների միության նախագահ, “Ռոսօբորոնէկսպորտ” ձեռնարկության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Սերգեյ Չեմեզովն այս մասին հայտարարել է այսօր` հանդես գալով հայ-ռուսական տնտեսական ֆորումին: Նա նշել է, որ Հայաստանում հավաքված ավտոմեքենաները կարող են վաճառվել ինչպես տեղական շուկայում, այնպես էլ երրորդ երկրներում: ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Սերգեյ Չեմեզովի առաջարկը, Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել այդ նախագիծը` “հենց որ այն հայտնվի թղթի վրա”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6542