ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այլ սարքերով տպված կտրոններից ՀԴՄ կտրոնները տարբերելու մասին տեղեկատվական հոլովակ է հրապարակել: ՊԵԿ-ի տեղեկացմամբ՝ ՀՀ օրենսդրությունը թույլատրում է տնտեսվարողներին ՀԴՄ-ի ծրագրին ինտեգրել արտաքին կամ առեւտրային ծրագրերը եւ կտրոնները տրամադրել ՀԴՄ սարքից տարբերվող այլ սարքի միջոցով:«Այս եղանակով տպված կտրոնները կարող են ունենալ ցանկացած տեսք, սակայն ՀԴՄ կտրոն համարվելու համար պարտադիր է, որ դրանցում արտացոլվեն ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալները:Սպառողներն առավել ուշադրություն պետք է դարձնեն կտրոնի հերթական՝ ութանիշ համարին (ԿՀ), հարկ վճարողի հաշվառման համարին (ՀՎՀՀ)՝ նվազագույնը 8 նիշ, տնտեսվարող սուբյեկտի անվանմանը, հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման համարին (ԳՀ)՝ նվազագույնը 8 նիշ»,- ասված է հաղորդագրությունում։ՊԵԿ-ը տեղեկացրել է նաեւ, որ տնտեսվարողներից թերի տվյալներով կտրոններ ստանալու դեպքերի մասին քաղաքացիները կարող են հայտնել կոմիտեին։ Tweet Դիտում՝ 3855