Հայէկոնոմբանկը հասանելի է նաեւ WhatsApp եւ Viber հարթակներում՝ 24/7 սկզբունքով

28.11.2019 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #WhatsApp #Viber
Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ այսուհետ Հաճախորդների աջակցման կենտրոնը աշխատելու է նաեւ WhatsApp եւ Viber հարթակներում 24/7 սկզբունքով՝ +374 33 00 8686 հեռախոսահամարով:

Բանկում նաեւ հիշեցրել են, որ Հայէկոնոմբանկի «Նանո» մասնաճյուղի վիրտուալ հեռակա սպասարկման սարքի միջոցով հնարավոր է շուրջօրյա իրականացնել հետեւյալ գործարքները.

- վճարային համակարգերի միջոցով փոխանցումների ստացում,

- վարկի մարում,

- արտարժույթի փոխանակում,

- քարտային հաշվի համալրում:

Հաճախորդների աջակցման կենտրոնի հեռախոսահամարներն են՝ +374 10 510-910, 8686:
Դիտում՝ 2225

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW