Նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»

28.11.2019 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անդրեա Վիկտորին #Տիգրան Ավինյան
2020 թվականին Եվրոպայում նախատեսվում է անցկացնել «ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողով»։

Այդ մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նոյեմբերի 27-ին ընդունելով Եվրոպական հանձնաժողովի Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին։

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը խոսել է բարեփոխումների առավել կարեւոր ուղղությունների եւ առկա հնարավորությունների ու մարտահրավերների մասին։

Կողմերը քննարկել են կրթության, արդարադատության, էներգետիկ արդյունավետության, թվայնացման, հանրային կառավարման բարեփոխումների ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
Դիտում՝ 1484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW