«Տաշիրը» կգնի Սեւան-Հրազդան կասկադը

28.11.2019 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաշիր #ՌուսՀիդրո
«ՌուսՀիդրո» ընկերությունը կվաճառի Սեւան-Հրազդան կասկադը Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին, այսօր գրում է Կոմերսանտը:

Հրապարակման մեջ ասվում է, որ գործարքի գինը կարող է կազմել 173 մլն ռուբլի, գնորդը նաեւ կպարտավորվի մարել պարտքերը:

«Գործարքը ձեռնտու է երկու կողմերին, քանի որ «ՌուսՀիդրո»-ն կազատվի պարտքերից, իսկ «Տաշիր»-ը կընդլայնի ներկայությունը Հայաստանի էներգետիկայում», - գրում է թերթը:

Սեւան-Հրազդան կասկադը ներառում է 7 ՀԷԿ-եր. Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան-1 եւ Երեւան-3 ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա։
Դիտում՝ 5629

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW