“Հայէկոնոմբանկը” տեղ է զբաղեցրել Western Union-ի կողմից անցկացված Club 500 մրցույթի լավագույն տասնյակում

17.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 17 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Western Union վճարային համակարգի կողմից 2007 թվականի ընթացքում անցկացրած Club 500 միջազգային մրցույթի արդյունքներով “Հայէկոնոմբանկը” տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Հայէկոնոմբանկի” մարկետինգի բաժնում, մրցույթի նպատան էր Western Union-ի գործընկեր լավագույն 500 բանկերի մեջ բացահայտել համակարգի չափանիշներին առավել համապատասխանող ծառայություններ մատուցող բանկերին:

Ընտրության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են վստահելիությունը, հարմարավետությունը, անվտանգությունը եւ այլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7249

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW