“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” մաքսային վճարումների համար “Green line” վճարային պլաստիկ քարտ է թողարկել

15.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն այսօր հայտարարել է նոր ապրանքատեսակի` մաքսային վճարումների համար նախատեսված “Green line” վճարային պլաստիկ քարտի, թողարկման մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բանկի մամլո ծառայությունում, “Green line” քարտը հնարավորություն է տալիս Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ տեղափոխող իրավաբանական, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին իրենց հարկերը, մաքսատուրքերը, մաքսավճարները եւ պարտադիր այլ վճարումներն իրականացնել անմիջապես մաքսային ձեւակերպումների ժամանակ, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի նույն տարածքում գործող մասնաճյուղերում:

Բանկում վստահեցրել են, որ “Green line” քարտն ապահովում է մաքսային ձեւակերպումների արագությունն ու հարմարությունը, թույլ է տալիս հսկել կազմակերպության միջոցների օգտագործումը, ապահովել խոշոր գումարների վճարումներն ու կրճատել մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ կանխիկ գումարի ստացման եւ տեղափոխման հետ կապված ծախսերը:

Քարտերի տրամադրումը, քարտային հաշվի բացումն ու քարտային հաշվի վարումն անվճար են: Քարտի տարեկան սպասարկման վճարը 10 000 դրամ է:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7599

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW