Փոխվարչապետը կարեւորել է Fitch-ի աշխատանքը Հայաստանում

31.10.2019 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch #Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Fitch վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը:

Փոխվարչապետը կարեւորել է կազմակերպության կողմից կատարված եւ կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակային կազմակերպությունների կողմից երկրի կարեւորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը եւ գնահատումն իրականացնելու գործընթացին:

Fitch-ի ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաեւ կապիտալի շուկայի զարգացման կարեւորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը:

Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմների ձեւավորումն ու թվայնացումը:

Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաեւ պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին:
Դիտում՝ 1628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW