Երեւան, 28 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերսբանկն” Երեւանում բացել է “Կասկադ” մասնաճյուղն ու ավարտել է “Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ” ծրագրի իրականացումը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Կոնվերսբանկի” մարկետինգի բաժնում, մասնաճյուղն առաջարկելու է ունիվերսալ բանկային ծառայությունների լայն տեսակականի: Նոյեմբերի 14-ին մեկնարկած “Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ” ծրագրի շրջանակում “Կոնվերսբանկը” բացել է “Էջմիածին”, “Աբովյան”, “Նոր-Նորք”, “Իջեւան”, “Կումայրի” եւ “Կասկադ” մասնաճյուղերը: “Այս գործընթացը 2008 թ. կունենա ակտիվ շարունակություն, բանկի ծառայությունները մատչելի կլինեն նաեւ Հայաստանի հեռավոր մարզերում”,- ասել են “Կոնվերսբանկում”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6289