“Արդշինինվեստբանկը” գրանցել է եկամտաբերության “աննախադեպ ցուցանիշ”

26.12.2007 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 26 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Արդշինինվեստբանկը” ժամանակի ընթացքում նախատեսում է դառնալ բաց բաժնետիրական ընկերություն”,- այսօր Երեւանում ասել է բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը:

“Դա բավականին երկար եւ բարդ գործընթաց է, եւ մենք նախատեսում ենք ԲԲԸ դառնալ մոտակա 3 տարիների ընթացքուն”,- ասել է Արամ Անդրեասյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին:

Նա նշել է, որ նախնական թողարկման ծավալը կկազմի 3 մլրդ դրամ:

2007 թ. “Արդշինինվեստբանկի” ակտիվներն աճել են 34.5%-ով եւ տարեվերջին կկազմեն մոտ 93 մլրդ դրամ:

2007 թ. բանկի մաքուր եկամուտը կրկնապատկվել է եւ կկազմի 4200 մլն դրամ, “որն աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի բանկային ոլորտի համար”, - ասել է Արամ Անդրեասյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW