ՎԶԵԲ-ը կշարունակի նպաստել Հայաստանի հետագա զարգացմանը

23.09.2019 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Մհեր Գրիգորյան #Յուրգեն Ռիգտերինկ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է:

«ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները»,- ասել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:

Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակվել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ:
Դիտում՝ 4811

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW