Արմեն Սարգսյանը կարեւորել է HSBC-ի գործունեությունը Հայաստանում

18.09.2019 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #HSBC
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրեն, եվրոպական եւ աֆրիկյան տարածաշրջանների պատասխանատու Քրիստոֆեր Դեյվիսին եւ HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը նշանակալի է համարել բանկի գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ 1990-ականների սկզբին միջազգային բարձր չափանիշներով գործող բանկի մուտքը Հայաստան մեծ ազդեցություն է ունեցել ֆինանսաբանկային համակարգի, համապատասխան մշակույթի ձեւավորման վրա:

«Մենք գնահատում ենք ձեր բանկի ներդրումը, եւ կարեւոր է, որ այն շարունակի հետագա գործունեությունը Հայաստանում»,- նշել է նախագահը:

Քրիստոֆեր Դեյվիսն էլ նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, եւ բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը:
Դիտում՝ 3967
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW