ԿԲ-ն «հաստատակամ է բանկային գաղտնիքի պահպանման գործում»

13.09.2019 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #բանկային գաղտնիք
ՀՀ Կենտրոնական բանկն այսօր հանդես է եկել պարզաբանմամբ՝ սեպտեմբերի 12-ի կառավարության նիստում հավանության արժանացած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։


«ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ:

Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային հաշիվներից բացի, կարող են տրամադրվել հանցագործության հետ ուղիղ առնչություն ունեցող այլ հաշվի վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստորեւ նշվող բոլոր պայմանների միաժամանակյա բավարարմամբ.

- Բացառապես դատարանի պատճառաբանված եւ հիմնավորված որոշմամբ,
- Սահմանափակ հանցագործություններով հարուցված քրեական գործերով, որոնք սպառիչ թվարկված են նախագծում,
- Երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները ողջամտորեն այլ եղանակով ձեռք բերելը հնարավոր չէ,
- Գլխավոր դատախազի կամ վերջինիս տեղակալի կողմից հաստատված միջնորդությամբ,
- Միջնորդությունը պետք է պարունակի ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններն անհրաժեշտ են գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար:  

Բանկային գաղտնիքի ինստիտուտը եղել եւ մնում է ֆինանսական կայունության հենասյուներից մեկը, իսկ նախատեսվող կարգավորումը գործող կարգավորման համեմատությամբ մեղմացում չէ։

Կենտրոնական բանկը հաստատակամ է բանկային գաղտնիքի ինստիտուտի պահպանման, ինչպես նաեւ երկրում ֆինանսական կայունության ապահովման գործում»,- ասված է պարզաբանման մեջ:
Դիտում՝ 2790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW