Բանկային գաղտնիք կազմող տվյալների հասանելիությունն ընդլայնվում է

12.09.2019 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#բանկային գաղտնիք #Ռաֆիկ Գրիգորյան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում օրենսդրական փոփոխությունների փաթեթներ է ընդունել, որոնցով իրավապահ մարմիններին առանձին դեպքերում հնարավորություն կտրվի ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ ներկայում հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց առնչվող բանկային տվյալներ։


«Խնդիրն այն է, որ հաճախ բանկային տվյալները, որոնք էական նշանակություն ունեն ֆինանսական հանցագործություններով գործի քննության համար, կարող են առնչվել ոչ թե կասկածյալին կամ մեղադրյալին, այլ, օրինակ, վերջինիս հետ փոխկապակցված անձին»,- ասել է Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հաճախ այն ապացույցները, որոնք թույլ կտային անձին ներգրավվել որպես մեղադրյալ, հասանելի չեն իրավապահ մարմիններին:

«Նախագծով հանցագործությունների քննությունների ժամանակ կասկածյալից ու մեղադրյալից բացի այլ անձանց՝ ընտանիքի անդամների կամ փոխկապակցված անձանց ֆինանսական տվյալները եւս հասանելի կդառնան իրավապահների համար, երբ առկա են բավարար կասկածներ, որ նշված անձիք մասնակցել, օժանդակել են հանցագործություն կատարելուն կամ տեղյակ են եղել հանցագործությանը»,- նշել է փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ նախագիծն անցել է երկար եւ բարդ քննարկումների փուլ:

«Մենք կա՛մ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կա՛մ չենք պայքարում, որովհետեւ կիսապայքարն ընդունելի չէ: Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի ձեւով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձեւակերպված է եղել ուրիշի անունով, որի հետ կապված իրավական խնդիրներ չկան։ Գույքը վաճառվել է եւ գումարը Հայաստանից դուրս է  հանվել։ Սա տեղի է ունեցել օրենսդրությամբ առկա սահմանափակումների պատճառով»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 2954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW