Թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագիր կիրականացվի

12.09.2019 | 16:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Holland Trade Support #VDL #թռչնաբուծություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն այսօր ընդունել են հոլանդական Holland Trade Support եւ VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը:

«Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները եւ ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ»,- ասված է հաղորդագրությունում:

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն եւ ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձեւավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները եւ նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն:

Հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը եւ թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը:

Նախատեսվում է նաեւ դասընթացների կազմակերպում եւ խորհրդատվության տրամադրում:

Առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին:
Դիտում՝ 2052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW