ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշման նախագիծ է ընդունել, որն ուղղված է ՀՀ դեղագործական արտադրանքի ներմուծման կարգերի պարզեցմանը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ներմուծման պահին դեղագործական արտադրանքի մեկ տարի պիտանիության մնացորդային ժամկետը փոխարինել նվազագույնը վեց ամիս ժամկետով։«Նախատեսվում է տարանջատել հավաստագրման ենթական արտադրանքը կենսաակտիվ հավելումներից»,- ասել է նախարարը։ 10.09.2019 | 12:33 Դեղերի զուգահեռ ներմուծման խոչընդոտները կվերացվեն Նախագծով հստակեցվել է նաեւ «նմուշներ» հասկացությունը, որն իրենից ներկայացնում է դեղի առաջնային, երկրորդային փաթեթների, պիտակների գունավոր գծապատկերները եւ ներդիր թերթիկը: Հստակեցվել են դեղագործական արտադրանքի եւ սննդային հավելումների ներմուծման եւ արտահանման ընթացակարգերը։Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում կբարելավվի բնակչության՝ դեղերի հասանելիության հետ կապված հարցերը, ինչպես նաեւ կկարգավորվի տնտեսվարողների կողմից բարձրացված եւ նրանց գործունեությանը խոչընդոտ հանդիսացող խնդիրները: Tweet Դիտում՝ 1525