Դեղերի զուգահեռ ներմուծման խոչընդոտները կվերացվեն
10.09.2019 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://alev.biz

«ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղամ Գեւորգյանը։
Նա նշել է, որ խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիարժեք չի գործում:
«Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից մասնավորապես՝ Ռուսաստանից, այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:
Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող եւ գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:
Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված եւ ներմուծվող դեղերի միջեւ առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա»,- տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: