Վրացական TBC-բանկը մտադիր է բանկ ձեռք բերել Ադրբեջանում

29.01.2007 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրացական TBC-բանկը մտադիր է բանկ ձեռք բերել Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդին, այս մասին հայտարարել է TBC-գրուպի նախագահ Մամուկա Խազարաձեն:

“Մեզ հետաքրքրում է ադրբեջանական ֆինանսական շուկան”,- նշել է նա:

Ֆինանսական խմբի նախագահը հայտարարել է, որ “Բաքվում բանկ ձեռք բերելու բանակցությունները գրեթե ավարտված են, եւ շուտով հանրությունը կիմանա նրանց արդյունքների մասին”:

“Մենք ունենք շատ ծառայություններ ու հոյակապ զարգացած մարկեթինգ, եւ Ադրբեջանին առաջարկելու շատ բան ունենք”,- աݕŕ̠է Խազարաձեն:

“Մենք ընտրել ենք Ադրբեջանն` այնտեղ առկա գործարար հեռանկարների համար, իսկ հայկական շուկան մեզ դեռւս չի հետաքրքրում”,- նշել է նա:

TBC-Bank-ը ստեղծվել է 1992 թ. եւ Վրաստանի երկու խոշորագույն բանկերից մեկն է: Նրան են պատկանում Վրաստանի ողջ բանկային ոլորտի ակտիվների մոտ 30%-ը:

Դիտում՝ 10877

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW