Քննարկվել են ջերմոցային տնտեսությունների խնդիրները
29.08.2019 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Նախարարությունում նշել են, որ հանդիպման մասնակիցները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց տեսլականը, պետության կողմից հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել ջերմոցաշինության ոլորտի բարելավմանն ու կարգավորմանը:
Ջերմոցատերերն անդրադարձել են նաեւ իրենց մտահոգող խնդիրներին, որոնք մասնավորապես վերաբերում էին ջերմատներում գազի սակագնի նվազեցմանը (ինչը կհանգեցնի տեղական արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը), վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացմանը, ներկրվող թունաքիմիկատների որակի վերահսկմանը, ինչպես նաեւ ջերմատներում արտադրվող գյուղմթերքի իրացման հնարավորությունների ընդլայնմանը:
Մասնակիցներն ընդգծել են մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման եւ հարկային դաշտում բարեփոխումների իրականացման կարեւորությունը:
Քննարկված թեմաների թվում էր նաեւ տեղական պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացն անխափան կազմակերպելու նպատակով Վերին Լարսին այլընտրանք ունենալու հարցը:
Փոխնախարարները պատրաստակամություն են հայտնել հավաքագրել եւ հանգամանորեն ուսումնասիրել բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ ուղղված խոչընդոտների վերացմանը եւ ջերմոցային տնտեսությունների արդյունավետ գործունեության ապահովմանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: