Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգ հավելվածին կարելի է կցել այլ բանկերի քարտեր

27.08.2019 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ
Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգ հավելվածի օգտատերերն այսուհետ կարող են հավելվածին կցել այլ բանկի քարտ, որը հնարավորություն կտա հաճախորդներին համալրել իրենց ընթացիկ հաշիվները, իրականացնել տարատեսակ տիպի վճարումներ եւ կատարել PayX QR կոդով վճարում:

Բանկում նշել են, որ քարտը կցելու համար անհրաժեշտ է գործարկել հավելվածը, սեղմել քարտեր բաժնի վրա, մուտք գործել կցված քարտեր բաժին, այնուհետեւ նշել կցել քարտ հրահանգը։ Մեկ անգամ կցելով քարտը՝ հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել հավելվածից առանց լրացուցիչ վճարների եւ գործողությունների։

Հայբիզնեսբանկի մոբայլ բանկինգի հավելվածը հասանելի է iOS եւ Android հարթակներում:

«Հայբիզնեսբանկի որդեգրած քաղաքականության առանցքային ճյուղերից է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրագործել հաճախորդների որակյալ սպասարկում»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 14761

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW