ԱԱԾ-ն բերման կենթարկի Գագիկ Խաչատրյանին

27.08.2019 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գագիկ Խաչատրյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր տեղեկացրել է, որ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանն այսօր երեկոյան բերման կենթարկվի:

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ այսօր վաղ առավոտից հատուկ գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանին եւ նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող տներում, բնակարաններում եւ առանձնատներում:

«Գագիկ Խաչատրյանին դեռեւս չեն ձերբակալել։ Խուզարկությունն այս պահին շարունակվում է, խուզարկությունից հետո նա բերման կենթարկվի։ Քրեական գործը հարուցված է առանձնապես խոշոր չափերով գումարների վատնման եւ պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներով։ Չի բացառվում, որ մեղադրանքը, որը կներկայացվի, կլրացվի այլ հոդվածներով»,- ասել է Արթուր Վանեցյանը։
Դիտում՝ 11647

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW