ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։ՄԻՊ հաղորդագրության համաձայն՝ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձիք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական ներկրողի (իրավատեր) թույլտվության ապրանքներ՝ խախտելով պաշտոնական ներկրողի իրավունքները։ Տվյալ դեպքում մաքսային մարմինը ռեեստրում առկա տեղեկությունների հիման վրա կասեցնում է ապրանքի բաց թողնումը 10 օրով՝ միաժամանակ տեղեկացնելով պաշտոնական ներկրողին։ Մաքսային մարմինը կարող է կասեցման 10-օրյա ժամկետը երկարաձգել եւս 10 օրով, եթե պաշտոնական ներկրողը հասցրել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան եւ այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին։ Հակառակ պարագայում առանց պաշտոնական ներկրողի համաձայնության ապրանքը բաց է թողնվում հայկական շուկա։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում թեմային առնչվող բողոքների ուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման դեպքերում իրավունքների պաշտպանությունը հայցային վարույթի շրջանակում իրականացնելն արդյունավետ չէ։«Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Նախագծով առաջարկվում է նման գործերի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի շրջանակում՝ սահմանելով սեղմ ժամկետներ դատարանի կողմից որոշումներ կայացնելու համար։Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության եւ դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։Նախագիծն ուղարկվել է իրավասու պետական մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1238