Ամերիաբանկը՝ Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկեր

06.08.2019 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Սեւան Ստարտափ Սամմիթ
Ամերիաբանկը հանդես է եկել որպես Սեւան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկեր:

Միջոցառումն այս տարի անցկացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը:
 
«Այս տարվա սամմիթին առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում եւս, հանդես գալով որպես հովանավոր, բանկը կազմակերպել էր Ameriabank Challenge մրցույթ՝ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են, եւ սամմիթի փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն եւ X-Tech-ը, շահել են 1000 եւ 2000 դոլարի մրցանակներ:

Սամմիթի 7 օր տեւողությամբ հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր  ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաեւ Camp Fire Talk-ին,որտեղ բանկի խոսնակները զրուցել են «Էլեկտրոնային առեւտուրը բիզնեսում» եւ «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցել մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր»,- ասված է հաղորդագրությունում:

«Մենք կարեւորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները եւ ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների եւ հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր եւ նրանց ներկայությունն է ոգեւորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով եւ նախաձեռնություններով հանդես գանք»,- նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Դիտում՝ 1533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW