Ամերիաբանկն ուսանողների համար անկանխիկ վճարումների արշավ է գործարկում

30.07.2019 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ
Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար:

Բանկում նշել են, որ արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով եւ անձը հաստատող փաստաթղթով, եւ դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար:

«Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչեւ ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար»,-ասված է հաղորդագրությունում:

Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաեւ արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում եւ կուրսում են սովորում:

Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի):

Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները եւ կոմունալ վճարումները:

Մանրամասները հասանելի են այստեղ:
Դիտում՝ 2616

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW