Menu.am-ի հիմնադիրը խոստովանել է իր ամենամեծ սխալը

24.07.2019 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Menu.am #Վահան Քերոբյան
Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է Menu.am նոր բջջային հավելվածը եւ խոստովանել իր ամենամեծ սխալը։

«Սովորաբար հիմնադիրներին հարցնում են՝ «Ո՞րն է Ձեր ամենամեծ սխալը»։ Իմ ամենամեծ եւ ամենացավոտ սխալը երկար ժամանակ պրոդուկտին (կայքին եւ բջջային հավելվածներին - խմբ.) ուշադրություն չդարձնելն էր։ Պատճառը երեւի այն էր, որ ես շատ վստահ էի իմ եւ իմ թիմի օֆլայն ուժի մեջ։

Մեկ տարի առաջ վերջապես փոխեցինք մեր ուղղվածությունը։ Մեր ներդրումները, ժամանակը եւ նյարդերը նպատակաուղղվեցին պրոդուկտի վրա ու շատ մեծ դժվարությամբ մենք վերափոխվեցինք եւ դարձանք IT ընկերություն, որը մեծ ուշադրություն է դարձնում իր պրոդուկտին. ցավոտ ճանապարհ՝ մեկ տարի տեւողությամբ։

Վստահ եմ, որ մենք չարաշահել ենք մեր սիրելի հաճախորդների համբերությունը եւ հուսով եմ, որ նրանք կսիրեն մեր ավելի տեխնոլոգացված ծառայությունը, որը, նախորդի համեմատ, կլինի շատ ավելի լավը եւ ավելի արագ։

Շուտով բջջային թարմացված հավելվածները հասանելի կլինեն Google Play-ում, App Store-ում եւ բոլոր երկրներում»,- գրել է Վահան Քերոբյանը:

   
Դիտում՝ 3878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW