Պետական գնումների համակարգը կբարեփոխվի

17.07.2019 | 16:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#պետական գնումներ #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետական գնումների համակարգը պետք է դարձնել ճկուն, որը կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի կոռուպցիոն երեւույթներից։

«Եղել են մի քանի բանավեճեր եւ կա տեսակետ, որ իրականում մեր այսօրվա ընթացիկ համակարգն, ըստ էության, համապատասխանում է այս չափանիշներին, պարզապես պետք է բարձրացնել դրա իմացության մակարդակը համապատասխան մարմիններում, կա կարծիք, որ գնումների ոլորտում չեն այդ խնդիրները եւ դրանք ավելի շատ հարակից ընթացակարգերի ու կառուցակարգերի հետ են կապված», -իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է հետեւողականորեն շարունակել ոլորտի բարեփոխումներն ու ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ:

Նա հանձնարարել է բոլոր այն գերատեսչություններին, որտեղ առկա է խոշոր գնումների պոտենցիալ եւ ռազմավարական ծրագրերի տեսլական՝ գնումների ռազմավարությունը պլանավորել երկարաժամկետ հատվածի համար՝ 5-10 տարվա կտրվածքով, որպեսզի պոտենցիալ մասնակից ընկերությունների հետաքրքրվածությունը գնումների նկատմամբ մեծանա:

Վարչապետը նշել է, որ այն դեպքերի համար, երբ գնման առարկաների արտադրությունը հնարավոր է կազմակերպել Հայաստանում՝ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ եւ իրականացնել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք կմեծացնեն մեր երկրի ներդրումային գրավչությունն օտարերկրյա ներդրողների շրջանում եւ կխթանեն նրանց ներգրավվածությունը կոնկրետ ապրանքների տեղական արտադրության գործընթացում:
Դիտում՝ 1863

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW