Նախարարությունն ու «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա»-ն կգործակցեն

08.07.2019 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտակ Քամալյան #ֆերմեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր «Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Նախարարությունում նշել են, որ Արտակ Քամալյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնց շրջանակում կողմերը կարող են ընդհանուր հետաքրքրություն ունենալ։

Փոխնախարարը, մասնավորապես, կարեւորել է գյուղական բնակավայրերում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող երիտասարդների համար նախատեսված «Երիտասարդ ձեռնարկատեր» ծրագիրը։

«Երիտասարդ ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի անդամներն էլ տեղեկացրել են, որ առաջիկայում նախատեսում են կազմակերպել համաժողով, որին կմասնակցեն գյուղական համայնքների երիտասարդներ, այլ շահագրգիռ անձիք։
Դիտում՝ 1550

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW