Նվազագույն աշխատավարձը կարող է դառնալ 68 000 դրամ

27.06.2019 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#նվազագույն աշխատավար
Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամից 68 000 դրամ բարձրացնելու օրենքի նախագծին։

«Հայաստանում նվազագույն աշխատավարձ ստանում է շուրջ 45 հազար մասնավոր եւ 35 հազար պետական ոլորտներում աշխատող մարդ։ Այդ մարդկանց աշխատավարձը կբարձրանա 23,6 %-ով»,- ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

Ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ նախագիծը բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրում։

Նախագիծը պետք է քննարկվի եւ ընդունվի Ազգային ժողովի կողմից:
Դիտում՝ 2369

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW