Կհրատարակվի «Հայկական տնտեսագիտական հանդես»-ը

26.06.2019 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԳԱԱ #Աշոտ Թավադյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում որոշվել է հիմնադրել «Հայկական  տնտեսագիտական հանդես» գիտական  պարբերականը:

ԳԱԱ-ում նշել են, որ «տնտեսագիտության եւ կառավարման հիմնախնդիրների գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հրապարակման համար ակադեմիական պարբերականի հրատարակումը արդիական է՝ պայմանավորված տնտեսության զարգացման նոր մոտեցումներով»:

Տարեկան կհրատարակվի հանդեսի 3 համար՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

«Հայկական  տնտեսագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիր է ընտրվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:
Դիտում՝ 2908

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW